ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ժաննա դ'Արկի մատանին վեճի առարկա Փարիզի ու Լոնդոնի միջև

Ժաննա դ'Արկի մատանին վեճի առարկա Փարիզի ու Լոնդոնի միջև
23.03.2016 | 00:02

Ժաննա դ'Արկին պատկանած մատանին կռվախնձոր է դարձել Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև: The Telegraph-ը գրում է, որ ոսկեջրած արծաթյա մատանին, որը ժամանակին Օռլեանի կույսից խլել էր անգլիացի արքեպիսկոպոսը, անցած ամիս Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել էր 300000 ֆունտ ստեռլինգով:
Մատանին գնել է ֆրանսիական Le Puy du Fou կազմակերպությունը, որի տնօրինությունը մատանու պատմական վերադարձի կապակցությամբ ճոխ տոնակատարություն էր կազմակերպել: Մեծ Բրիտանիայի կառավարությունը փաստաբանի միջոցով պահանջել է վերադարձնել մատանին: Բրիտանական կողմն իր պահանջը հիմնավորել է այն փաստով, որ Le Puy du Fou-ն առանց արտոնագրի է երկրից դուրս բերել մատանին:

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ